Ճառագայթումը բարձր է, շոգն էլ նահանջելու մտադրություն չունի. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` հուլիսի 20–ին հանրապետության հյուսիսային շրջանների բնակիչներին անձրևը կզովացնի, երևանցիներին` ոչ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը զգուշացնում է` հուլիսի 19–ին ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Հանրապետության տարածքում  հուլիսի 20-ին, 24-ին հյուսիսային շրջաններում, 21-23-ն առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան` 3-8 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հուլիսի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:

Երևան քաղաքում հուլիսի 20-21-ը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-23-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: