Հայաստանում վաճառվո՞ւմ է արգելված ցավազրկող. նախարարությունն ուսումնասիրում է

«Ժամանակ» թերթի տվյալներով` Հայաստանի դեղատների ցանցերից մեկը զբաղվում է չգրանցված և որպես օգնություն ստացված դեղերի վաճառքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Հայաստանի դեղատների ցանցերից մեկում վաճառվում է հանրապետությունում չգրանցված ցավազրկող։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։

Խոսքը գնում է «Ադվիլ» դեղամիջոցի մասին, որը ուժեղ ցավազրկող է։ Այն բավական տարածված է Հայաստանում. բնակիչներն այդ դեղն իրենց հետ երկիր են բերում արտասահմանից։

Ինչպես Sputnik Արմենիային հաղորդեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Լիանա Եղիազարյանը, հիմա Դեղերիկ և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնում ստուգում են` այդ դեղը մարդասիրական օգնության միջոցո՞վ է ստացվել և կարո՞ղ էր այդտեղից տեղափոխվել դեղատների ցանց։