Երևանում տղամարդը սեքսուալ բռնության է ենթարկել 13–ամյա աղջկան. տեսանյութ

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. 38–ամյա տղամարդը սեռական բնույթի բռնի գործողություններ է իրականացրել անչափահաս աղջկա նկատմամբ։

Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, հուլիսի 17–ին Ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած կինը հայտնում էր, որ հուլիսի 13–ին անհայտ անձն իր 13–ամյա դստեր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է իրականացրել։

Ըստ հաղորդման` դեպքը տեղի էր ունեցել Երևանի 16–րդ թաղամասի 34 շենքի մոտ։ Տղամարդը բռնել էր աղջկա ձեռքից, հարկադրաբար մտցրել շենք և 2–րդ հարկի աստիճանահարթակում կատարել բռնի գործողություններ։ Ոստիկանների կատարած աշխատանքների արդյունքում պարզ դարձավ, որ հնարավոր է, որ այս գործողությունը կատարած լինի 38–ամյա Հովհաննես Խ–ն։

Կասկածյալն արագ հայտնաբերվեց և բերման ենթարկվեց։ Տղամարդու ձեռքերին քերծվածքներ կային։ Տուժած անչափահասն էլ ոստիկաններին պատմել էր, որ դիմադրելիս ճանկել է անծանոթ տղամարդու ձեռքերը։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։