Վրաստանում մեքենան գլորվել է ձորը. հայերից մեկը մահացել է

Դեպքը տեղի է ունեցել Անանուր գյուղի մոտակայքում, ուղևորը տեղում մահացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Հուլիսի 18-ին, ժամը 21:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Վրաստանում տեղի է ունեցել ՃՏՊ. տուժել են ազգությամբ հայեր: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը

Կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի ներկայացուցչի հետ, ով հաղորդել է, որ ժամը 13:32-ի սահմաններում Դուշեթիի շրջանի Անանուր գյուղի մոտակայքում «Լադա» մակնիշի 0566 CC 123 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդը՝ Գրիգորի Բադալյան, ծնված 1982 թ., ՌԴ քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը:

Ուղևոր Գրիշա Բադալյանը (ծնված 1949 թ., ՌԴ քաղաքացի) տեղում մահացել է, իսկ վարորդը՝ տեղափոխվել Դուշեթիի, այնուհետև Մցխեթիի հիվանդանոց, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: