Մոսկվայի եզակի գտածոները. ինչ են գտել հնագետները Հայկական նրբանցքում. լուսանկարներ

Մասնագետները Ռուսաստանի մայրաքաղաքի բարեկարգման ընթացքում ավելի քան տասը հազար իրեր են հայտնաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Մոսկվայի Հայկական ու Փոքր Զլատոուստինսկի նրբանցքներում բարեկարգման աշխատանքների ժամանակ հնագետները կենցաղային ու կրոնական արվեստի իրեր, նաև XVIII-XX դարերի մետաղադրամներ են հայտնաբերել։ Այս մասին նշված է Մոսկվայի քաղաքապետարանի կայքում։

1 / 9
Գտածոներ
2 / 9
Գտածոներ
3 / 9
Գտածոներ
4 / 9
Գտածոներ
5 / 9
Գտածոներ
6 / 9
Գտածոներ
7 / 9
Գտածոներ
8 / 9
Գտածոներ
9 / 9
Գտածոներ

Մասնավորապես` հայտնաբերվել է XVIII դարի վառարանի նաշխազարդ հատված, որը պահպանվել է Հայկական նրբանցքի տներից մեկում։ Գտել են երկարաճիթ կոշիկի փայտե կաղապար, ինչը վկայում է Մոսկվայում արհեստի զարգացման մասին։ Այդ կաղապարն օգնել է ճիշտ ձև տալ կոշիկին։

Հայկական նրբանցքում հայտնաբերվել է նաև պղնձե զարդակտոր` կապույտ թափանցիկ օրգանիկ ապակու կտորով։ Նշվում է, որ նման մասնիկներն օգտագործվել են սրբապատկերները զարդարելու համար։

Այնտեղ գտել են նաև XVII դարի ապակե շշի մասնիկ։

Մայրաքաղաքի Մշակութային ժառանգության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Եմելյանովը նշել է, որ դա տեղական արտադրության շիշ է, բայց ժամանակին վարպետները հաճախորդներին գրավելու համար ասել են, թե ապրանքը «դրսից» է բերված։

Ինչ վերաբերում է Փոքր Զլատոուստինսկի նրբանցքին, ապա այնտեղ պղնձե խաչի հատված ու եկեղեցական կանթեղի երկու մասնիկ են հայտնաբերել։ Բացի այդ, հնագետները XVIII- XX սկզբի մետաղադրամներ են պեղել։

Նշենք, որ հնագետներն արդեն ավելի քան 10 հազար գտածո են հայտնաբերել Մոսկվայի կենտրոնի բարեկարգման աշխատանքների ընթացքում։