Մխիթարյանը կարող է Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողներից մեկը դառնալ. Պապաստատոպուլուս

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսը լավ է ճանաչում Հենրիխ Մխիթարյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է դառնալ Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողը։ Evening Standard-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է Սոկրատիս Պապաստատոպուլոսը։

Հենրիխ Մխիթարյանը «փոքրիկ Հենոյի» լուսանկարով է շնորհավորել Ֆրանսիայի հավաքականին

Պապաստատոպուլոսը, որը Դորտմունդի Բորուսիայում հայ ֆուտբոլիստի հետ երեք խաղաշրջան է անցկացրել, պնդում, է, որ շատ լավ է ճանաչում Հայաստանի հավաքականի ավագին։

«Ի՞նչ է նա ցույց տվել Դորտմունդում խաղալու վերջին տարվա ընթացքում… Նա Բունդեսլիգայի լավագույններից էր։ Կարծում եմ` նա կարող է լինել Պրեմիեր լիգայի լավագույններից մեկը», — ասել է նա։

Հույն ֆուտբոլիստը 2013-ից 2018 թվականների ընթացքում խաղացել է «Բորուսիայի» կազմում ու գերմանական թիմի հետ նվաճել է Գերմանիայի երկու Սուպերգավաթ ու երկրի մեկ գավաթ։

Այսինքն Մխիթարյանն ու Պապաստատոպուլոսը Դորտմունդի թիմում միասին խաղացել են հայ ֆուտբոլիստի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուց առաջ։