ՌԱԴԻՈ

Աբրահամյան. «Թիրախավորվում են սպաները, հարվածի տակ է դրվում նրանց հեղինակությունը»

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում անդրադարձել է մամուլում ու սոցիալական կայքերում կեղծ լուրերի տարածման խնդրին։
Sputnik
Տիգրան Աբրահամյան

Աբրահամյանը նշում է` վերջին շրջանում տարբեր հարթակներում զինված ուժերի, առանձին զորամասերի մասին կեղծ լուրերի աճ է արձանագրվել, ընդ որում՝ դրանց ճնշող մեծամասնությունն անանուն են։

«Այսպիսի հրապարակումներով առաջին հերթին թիրախավորվում են սպաները, հարվածի տակ է դրվում նրանց հեղինակությունը, փորձ է արվում ներկայացնել, թե ժամկետային զինծառայողների նկատմամբ վատ վերաբերմունք է դրսևորվում, իսկ սոցիալ-կենցաղային պայմաններն անբավարար են»,- ասել է նա

Չճշտված լուրերի տարածումից խուսափելու ու հատկապես Ադրբեջանի ջրաղացին ջուր չլցնելու համար Աբրահամյանը ԶԼՄ-ներին հորդորում է անանուն նամակներ հրապարակելուց առաջ դիմել պատկան կառույցներին ու ներկայացնել նաև նրանց պարզաբանումները։