Տերյան փողոցում ատրճանակ է հայտնաբերվել

Փողոցում հայտնաբերված զենքը լիցքավորված է եղել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Հուլիսի 18-ին, ժամը 13.17-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Սարալանջի փողոցի խոտածածկի մեջ զենք են գտել, կողքին տոպրակ կա, կարծում է, որ մեջը փամփուշտներ են:

Երևանի գերեզմանատներից մեկում կրակոցներ են հնչել. փնտրում են վիրավոր տղամարդուն

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը Տերյան փողոցի թիվ 127 հասցեի դիմացի այգու խոտածածկ հատվածից հայտնաբերել է գործարանային համարով ատրճանակ՝ պահունակով, լիցքավորված 8 փամփուշտով և 9 հատ տարբեր տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: