ՌԱԴԻՈ

Շարմազանով. «102–րդ ռազմաբազան Հայաստանի անվտանգության կարևորագույն բաղադրիչներից է»

Փանիկի միջադեպի հետ կապված թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմից հնչած սուր գնահատականները չեն համապատասխանում մեր 2 ժողովուրդների և մեր 2 պետությունների դաշնակցային մակարդակին։
Sputnik
Շարմազանով. 102-րդ ռազմաբազան պետք է Հայաստանին

Այս մասին Sputnik Արմենիայի եթերում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով հուլիսի 17–ին Շիրակի Փանիկ գյուղում ռուսական 102–րդ ռազմաբազայի գործողություններին և դրանից հետո հնչող արձագանքներին։

«Ես ափսոսում եմ, որ նման բան է տեղի ունեցել, բայց միևնույն ժամանակ ռուսական կողմը ներողություն է խնդրել, և ես գտնում եմ, որ սուր գնահատականները թե՛ կառավարության նիստին, թե ռուսական որոշ լրատվամիջոցների եթերում վնասում եմ հայ-ռուսական հարաբերություններին։

102 ռազմաբազան Հայաստանի անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Եվ շահարկումները` 102–րդ ռազմաբազան Հայաստանից հանելու, անթույլատրելի է, հակապետական է և չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից»,–ընդգծեց Շարմազանովը։

Նրա դիտարկմամբ` թե հայկական և թե ռուսական կողմը պետք է հնարավորինս շուտ դադարացնեն այս փոթորիկը մեկ բաժակ ջրում, որը սազական չէ մեր եղբայրական, բարեկամական և ստրատեգիական հարաբերություններին։