«Ինչպե՞ս բարեկարգել Սևանա լճի առափնյա տարածքները». ասուլիս

Հուլիսի 20-ին, ժամը 12.00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա մամուլի ասուլիս՝ «Ինչպե՞ս բարեկարգել Սևանա լճի առափնյա տարածքները» թեմայով:
Sputnik

Օրերս կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց վերլուծել Սևանա լճի հարակից տարածքներում զբոսաշրջության զարգացումը խոչընդոտող խնդիրներն ու քայլ առ քայլ լուծել դրանք:

Ի՞նչ է պետք և հնարավոր շտկել, և ի՞նչն էլ անվերադարձ կորսված։ Այս և այլ հարցերի մասին կպատմի «Սևան» ազգային պարկի գլխավոր ճարտարապետ Գագիկ Սուխուդյանը:

Հավատարմագրում.

Հեռ.` բջջ. +374(91)42-12-35

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով: