Երևանում ՊՆ ծառայողը վրաերթի է ենթարկել 2 ուսուցչուհու

Վարորդը դեպքի վայրից չի փախել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. 22 տարեկան Կամո Մուրադյանը իր վարած Mercedes մակնիշի 82 ԼD 007 համարանիշի ավտոմեքենայով Էրեբունու փողոցի թիվ 29 շենքի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 34-ամյա Մարիաննա Հարությունյանին և 34-ամյա Լիզա Հովհաննիսյանին։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 18-ին։

Վարորդը դեպքի վայրից չի փախել և տուժածներին իր ավտոմեքենայով տեղափոխել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Կ. Մուրադյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ վիրավորներն աշխատում են Երևանի Մ. Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում՝ որպես ուսուցչուհիներ։