«Իմ քյարթու». Արոնյանի կինն ամուսնուն անսովոր կերպարով է ներկայացրել

Հայ շախմատիստը լուսանկարվել է, կինը որոշել է, որ ամուսինն իսկական «քյարթու» է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Հայտնի գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը` Արիանա Կաոիլին, Instagram սոցիալական կայքում հրապարակել է ամուսնու լուսանկարը։

Լուսանկարում հայտնի շախմատիստն ակնոցով է, մատին` մատանի ու փորձում է լուրջ ձևանալ։

«Իմ քյարթու», —լուսանկարին կից գրել է Կաոլին։

Արիանան նաև մի քանի «ռաբիս» հեշթեգ է ավելացրել` #amenalavnes, #migna, #amenatanknes, #esxantanumemqezsirelis, #imgrxummna #supersako։

 

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանն աշխարհի գավաթակիր է։ Նա ամուսնացել է Արիանա Կաոիլիի հետ անցյալ տարվա սեպտեմբերին։ Նորապսակների կնքահայրը այն ժամանակվա երկրի նախագահ ու Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն է։