ԱԱԾ–ն առաջիկայում կոռուպցիոներների նոր անուններ կհնչեցնի

Արթուր Վանեցյանի սեղանին հնչեղ անուններով գործեր կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայությունն առաջիկայում հանդես կգա ապօրինի հարստացման նոր դեպքերի բացահայտման մասին հայտարարություններով։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԱԾ նախագահ Արթուր Վանեցյանը։

ՀՀ կառավարության վճռական պայքարը կոռուպցիայի դեմ կրելու է շարունակական բնույթ. Փաշինյան

Նրա խոսքով` այս պահին ԱԱԾ քննության վարույթում նման գործերը շատ են, բայց թե ում են վերաբերում, Վանեցյանը չցանկացավ անուններ տալ։

«Կարող են և ՀՀԿ-ի շրջանակներից լինեն, կարող են նաև այլ շրջանակներից»,- ասաց նա։

Վանեցյանը վստահեցրեց` բացահայտումներն աղմկոտ են լինելու։