Գեղարքունիքում կինն ինքնասպանություն է գործել գոմի տանիքում. նա նամակ է թողել

50 տարեկան կինն ինքնասպանություն է գործել իրենց տան անասնագոմում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում կնոջ դիակ է հայտնաբերվել։ Նախնական վարկածով` կինն ինքնասպանություն է գործել։ Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Կնոջ դիակը հայտնաբերել են գոմի տանիքում։ Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 50-ամյա Նարինե Հ․-ն է ։

Կայքի տեղեկություններով` հայտնաբերվել է նաև նամակ, որում գրված է եղել․ «Իմ այս քայլում ոչ ոքի չմեղադրեք։ Մեր ընտանիքը միշտ էլ անհաշտ է եղել»։

Դեպքի հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ։