Երևանի գերեզմանատներից մեկում կրակոցներ են հնչել. փնտրում են վիրավոր տղամարդուն

Ոստիկանները կրակողին հայտնաբերել են, հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացուն փնտրում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Էրեբունի վարչական շրջանում գերեզմանատանը հնչած կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք է ստացել Երևանի բնակիչ Արամ Բաբալյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Գեղարքունիքում կինն ինքնասպանություն է գործել գոմի տանիքում. նա նամակ է թողել

Կայքը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ` հուլիսի 18-ին։ Բաբալյանը նույն օրը, ժամը 15։00-ի սահմանում եղել է գերեզմանատանը, որտեղ էլ նրա վրա կրակոցներ է արձակել Երևան քաղաքի Ջրաշենի 1-ին փողոցի բնակիչ 41 տարեկան Ազատ Պետրոսյանը։

Ոստիկանությունը հայտնաբերել է Ա. Պետրոսյանին, այնուհետև խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղ էլ բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել։

Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ տուժած Ա. Բաբալյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։