Ադրբեջանի մասին սկանդալային տեսանյութ հրապարակած բլոգերը Հայաստանում է. լուսանկար

Հայտնի բլոգեր Վլադ Մագան Հայաստան է եկել հիանալի տրամադրությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հուլիսի — Sputnik. Բելառուսցի բլոգեր Վլադ Մագան (Վլադիսլավ Մոսեսով) Հայաստանում է, ու, դատելով լուսանկարից, նա հիանալի տրամադրություն ունի։

«Ընկերներ, Վլադիսլավ Մոսեսովի (Վլադ Մագա) հետ, հարևան պետության մասին աղմկահարույց տեսանյութի հեղինակը, արդեն ամեն ինչ լավ է, ողջ-առողջ է ու բավականին լցված», —ֆեյսբուքյան իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության մասնագետ, քաղաքագետ Տիգրան Քոչարյանը։

Լուսանկարի տակ բաժանորդները բազում մեկնաբանություններ են թողել։ Մագային նույնիսկ առաջարկել են օգնել Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցում։

Առաջիկայում Մագան նաև Հայաստանի մասին տեսանյութ կպատրաստի։ Նա այստեղ է եկել Ադրբեջան կատարած աղմկահարույց ուղևորությունից հետո։ Մոսոսովը հայի ու վրացի արմատներ ունի և Ադրբեջան էր մեկնել հորական տունը գտնելու համար։ Հարևան երկրի մասին տեսանյութը հրապարակելուց անմիջապես հետո նա հայտնել էր, որ սկսել է սպառնալիքներ ստանալ Ադրբեջանից։

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ Հայաստանը դիտարկում է բելառուսցի բլոգեր Վլադիսլավ Մոսեսովին աջակցելու հարցը։