Հայկական աղցանն ամերիկացի շեֆ–խոհարարների ամենասիրելի ուտեստն է դարձել

Ամերիկյան պարբերականը պատմել է վաշինգտոնյան ռեստորանի ամենահամեղ ուտեստի մասին` դա բլղուրով հայկական աղցանն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Ամենահամեղ ուտեստը, որը կարող է տպավորել վաշինգտոնցի գուրմանին, բլղուրով հայկական աղցանն է։ Այս մասին հայտնում է Tasting Table ամերիկյան պարբերականը։

 

«Շեֆ խոհարարներ Ջերալդ Ադիսոնն ու Քրիս Մորգանը համտեսել են այդ ուտեստը Բեյրութ կատարած ուղևորության ժամանակ», – գրում է պարբերականը։

Խոհարարական պարբերականը նշում է, որ բլղուրը կարող է փոխարինել կինոային (Ամերիկայում հայտնի հացահատիկ)։

 

Պարբերականն ամփոփում է, որ չնայած մսային ուտեստների ու սրահի կենտրոնում վառարանի առկայությանը` Maydan ռեստորանի ճաշացանկում ամենահամեղը համարվում է բլղուրով աղցանը։