Քիմ Քարդաշյանը մերկացել է ապրանքանիշը գովազդելու համար

Ռեալիթի շոուի աստղը կրկին «հանդես է եկել» իր բարեմասնություններով` հրապարակելով բիկինիով լուսանկար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանը հերթական անգամ զարմացրել է երկրպագուներին՝ լողավազանի մոտ արված իր կրքոտ լուսանկարով։

Այս անգամ աստղը լուսանկարը տեղադրել է Instagram–ի իր էջի Story–ում։ Նա լուսանկարում արևային լոգանք է ընդունում։ Քարդաշյանն այդպես ուշադրություն է հրավիրում իր Kimoji օծանելիքի վրա։

 

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալիթի շոուի գլխավոր աստղը բազմիցս սկանդալների մեջ է հայտնվել, շատերը տեղյակ են նաև այն բազմաթիվ ինտիմ տեսանյութերի մասին, որոնք «հանկարծակի» հայտնվում էին համացանցում։ Բացի այդ, Քիմը հայտնի է նաև իր մասնակցությամբ մի շարք նախագծերի շնորհիվ` խաղ–հավելված սմարթֆոնների համար, թոք–շոու, օծանելիք, գովազդ։

Միևնույն ժամանակ 37-ամյա Քարդաշյանը չի մոռանում նաև ընտանիքի մասին, նա ժամանակ առ ժամանակ տեղադրում է հոր` ազգությամբ հայ Ռոբերտ Քարդաշյանի (որը մահացել է 2003 թվականի սեպտեմբերին)  և երեք երեխաների (Նորթ, Սեյնթ և Չիկագո) լուսանկարները։