ՌԱԴԻՈ

Հովհաննիսյան. «Չեխիայից, Սլովակիայից Ադրբեջան զենք տանող ինքնաթիռները նորություն չեն»

Սլովակիան Ադրբեջանին զենք չվաճառելու որևէ պարտավորություն չի ստանձնել:
Sputnik
Տարոն Հովհաննիսյան

Հայաստանի իշխանությունները անելիք կունենան միայն այն դեպքում, երբ պարզվի, որ Ադրբեջանին զենք է մատակարարում դա չանելու պարտավորություն ստանձնած պետություն: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

Ըստ նրա նորություն չեն այն ինքնաթիռների թռիչքները, որոնք Չեխիայից, Սլովակիայից,  Իսրայելից զենք և զինամթերք են տեղափոխում Ադրբեջան:

Հակամարտող երկրներին, մասնավորապես՝ Ադրբեջանին և Հայաստանին զենք չվաճառելու պարտավորություն են ստանձնել Գերմանիան, Ավստրիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանիսան. սակայն փորձագետը չի հիշում որևէ նորմ, ըստ որի  Սլովակիան պարտավորված է զենք չվաճառել Ադրբեջանին: