ՌԱԴԻՈ

Ղուլյան. «Եթե խստորեն կանոնակարգվի, թե ինչը որտեղ պիտի լինի, ոչ մի այգի չի ոչնչանա»

ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Երևանի 7 շինությունները հուշարձան հռչակելու որոշմանը։
Sputnik
Արտակ Ղուլյան

Ղուլյանը ողջունում է երևանյան խորհրդային ճարտարապետության 7 շինությունները մշակութային անշարժ հուշարձանների ցանկում ներառելու որոշումը։

«Իշխանությունը շատ անելիք չունի, պարզապես պետք է հետևի, որ օրենքը կատարվի։ Երևանն ունի գլխավոր հատակագիծ, ունի գոտևորման նախագիծ, որով կանոնակարգվում է ցանկացած կառուցապատման ծրագիր` հարկայնություն, խտություն, ճարտարապետական կերպար։ Երբ որ խստորեն կանոնակարգվի, թե ինչը որտեղ պիտի լինի, այդ դեպքում այգի չի ոչնչանա, հանրային տարածքներ չեն քանդվի»,- ասաց ճարտարապետը։

Ցանկը, նրա համոզմամբ, համալրվելու տեղ ունի։ Արտակ Ղուլյանը հուսով է, որ նոր կառավարությունը կշարունակի այս նախաձեռնությունը։