Երևանցի տղամարդը սեռական ոտնձգություն է կատարել 13 տարեկան երեխայի նկատմամբ

Դեպքը տեղի է ունեցել մայրաքաղաքի շենքերից մեկի աստիճանահարթակում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Երևանաբնակ 39-ամյա տղամարդը բռնի սեքսուալ գործողություններ է կատարել 13-ամյա երեխայի նկատմամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 13-ին՝ Երևանի 16-րդ թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի աստիճանահարթակում։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալը ձերբակալվել է։

Տուժած երեխայի շահը պաշտպանելու նկատառումներից ելնելով՝ նախաքննական մարմինն այլ մանրամասներ չի հրապարակում։