«Օրենքով գող» Օշականցի Գևորիկի ավտոմեքենայում զենք է հայտնաբերվել

Ոսստիկանները կանգնեցրել են «օրենքով գողի» ավտոմեքենան և տեսել, որ մեջը զենք կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի — Sputnik. Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները ոստիկանության Աշտարակի բաժնի հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել Toyota Land Cruiser Prado մակնիշի 01 DD 999 համարանիշի ավտոմեքենա։

Նախկին «օրենքով գող» Երևանցի Բջեն դատարանի որոշմամբ կմնա բանտում

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը՝ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 29-ամյա Գևորգ Մելիքյանը վարորդական իրավունքի վկայական չի ներկայացրել ՃՈ ծառայողներին, երբ նրանք նրան կանգնեցրել են Աշտարակ քաղաքի Սիսակյան և Նարեկացի փողոցների խաչմերուկում։

Պարզվել է նաև, որ ավտոմեքենայի դիմապակին մգացված է եղել սահմանված չափից ավելի։

Ավտոմեքենայում հայտնաբերվել է AKS տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացան՝ իր փամփշտատուփով։

Ստուգմամբ պարզվել է նաև, որ հրացանը եղել է օրինական։

Կայքի տեղեկություններով՝ Գ. Մելիքյանը հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գող» Օշականցի Գևորիկն է։