Երևանում բացվեց Արամ Մանուկյանի արձանը. լուսանկարներ

Չնայած քննադատությանն ու տարաձայնություններին` Հանրապետության հրապարակի մոտակայքում այսօր բացվեց Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Երևանում կայացավ հայտնի պետական ու ռազմական գործիչ, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիրներից մեկի` Արամ Մանուկյանի արձանի բացման հանդիսավոր արարողությունը։

Արարողությանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն, ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը և փոխքաղաքապետ Կամո Արեյանը։

Ինչո՞ւ է Քաղաքաշինության կոմիտեն կասեցնում Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը

Մակետի փուլում ապագա արձանը խիստ քննադատության էր արժանացել, արձանի էսքիզի նկարները միանգամից սկսեցին հրապարակել Facebook–ում։

Երևանի Ավագանու «Ելք» խմբակցության ներկայացուցիչները հայտնել էին, որ արձանը ներկայանալի չէ ու խղճահարություն է առաջացնում։

Ներկայացված տարբերակը չէր հավանել նաև մրցութային հանձնաժողովի անդամ Անուշ Տեր–Մինասյանին։ Փորձագետը հայտնել էր, որ մրցույթը խախտումներով է անցել, և այս տարբերակը հաստատվել է կանոնների խախտմամբ։

Տեր–Մինասյանին ներկայացված տարբերակում գրեթե ամեն ինչ դուր չէր եկել։ Նա կարծում է, որ հուշարձանն ունի անորակ կոնստրուկցիա, անտրամաբանական կառուցվածք, ոչ գրավիչ արտաքին տեսք, ու ընդհանուր առմամբ,այն չի արտահայտում Մանուկյանի կերպարը։

Հուշարձանը տեղադրվել էր հունիսի 28–ին։ Քաղաքաշինության պետական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ տեղադրումը պետք է հետաձգել։

1 / 5
Երևանում բացվեց Արամ Մանուկյանի արձանը
2 / 5
Երևանում բացվեց Արամ Մանուկյանի արձանը
3 / 5
Երևանում բացվեց Արամ Մանուկյանի արձանը
4 / 5
Երևանում բացվեց Արամ Մանուկյանի արձանը
5 / 5
Երևանում բացվեց Արամ Մանուկյանի արձանը

Կոմիտեի ղեկավար Ավետիք Էլոյանը գտնում է, որ տեղադրման վայրի հետ կապված պետք է հանրային քննարկումներ անցկացվեն, սակայն քաղաքապետարանում նշել էին, որ հայտարարությունը ուշացել է, քանի որ հիմնական աշխատանքներն արդեն արվել են, իսկ բրոնզե արձանը տեղադրվել է։

Oфициальноe открытиe памятника Араму Манукяну (17 июля 2018). Еревaн

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն էլ այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ իրենք արձանի տեղափոխման մի քանի տարբերակ կառաջարկեն Երևանի քաղաքապետարանին։