Ճարպիկ գործարարները հայկականի անվան տակ են վաճառել հոլանդական պանիրը

Ռոսսելխոզնադզորի աշխատակիցներն առգրավել են ապրանքը և ոչնչացրել այն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Հոլանդական Maasdam տեսակի պանիրը Ուֆայում վաճառել են հայկականի անվան տակ: Այս մասին հայտնում է bashinform.ru-ն։

Կեղծիքը բացահայտել են Ուֆայի Օրջոնիկիձեի շուկայի մթերային խանութում։

Հոլանդական արտադրության Maasdam տեսակի պանիրը վաճառվել է հայկական պանրի պիտակով։ Առաջին հայացքից նման տարօրինակ կեղծիքի պատճառը պարզ է. Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և Ռուսաստանի սահմանած արգելքները մեր երկրին չեն վերաբերում։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը արգելք է սահմանել ԵՄ-ից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ճապոնիայից և Ավստրալիայից ներմուծվող գյուղատնտեսական ապրանքների, հումքի և սննդամթերքի համար։

Ռոսսելխոզնադզորի և Բաշկորտոստանի մաքսատան փորձագետները կասկածել են, ստուգել պանիրը և պարզել դրա իսկական ծագումը։

Ռոսսելխոզնադզորի աշխատակիցներն առգրավել են 8 կգ «հայկական» պանիրը և ոչնչացրել են այն։