ԽՍՀՄ–ում ծնված հայերի համար կհեշտացվի Ռուսաստանում կացության իրավունք ստանալը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է ՌԴ աշխատանքի և ներքին գործերի նախարարություններին հեշտացնել ռուսաց լեզվին տիրապետող և Ռուսաստանում ապրել ցանկացող օտարերկրացիների համար կացության իրավունք ստանալու կարգը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկել է հեշտացված կարգով կացության իրավունք տրամադրել օտարերկրացիներին, որոնք ԽՍՀՄ քաղաքացիություն կամ Ռուսաստանում մտերիմ բարեկամներ ունեն։ Այդ մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Գորովոյին։

Հայերը կարող են անվճար մասնագիտություն ստանալ Ռուսաստանում

Առաջարկվում է կացության իրավունք տրամադրել` շրջանցելով ժամանակավոր բնակության փուլը։

«Աշխատանքներ են իրականացվում նախագահի հանձնարարականի վերաբերյալ, մենք առաջարկում ենք Ռուսաստանում մտերիմ բարեկամներ ունեցող կամ ՌԽՖՍՀ տարածքում ծնված և խորհրդային քաղաքացիություն ունեցած օտարերկրացի անձանց կացության իրավունք տրամադրել՝ շրջանցելով ժամանակավոր կացության թույլտվություն ստանալու փուլը»,- ասել է Գորովոյը:

Նրա խոսքով` նախարարությունը պատրաստ է մինչև օգոստոսի 31-ն այդ օրինագիծը մտցնել կառավարություն։