Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստը մարել է համաքաղաքացիների բոլոր վարկերը

Sport Buzzer պարբերականը հետաքրքիր փաստ է պատմել Խորվաթիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Անտե Ռեբիչի կյանքից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Խորվաթիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Անտե Ռեբիչն աչքի է ընկել ոչ միայն Ռուսաստանի աշխարհի առաջնությունում ցույց տված հիշվող խաղով, այլ նաև համաքաղաքացիների նկատմամբ անհավանական առատաձեռնությամբ։ Մի անգամ նա մարել է նրանց բոլոր վարկերը, գրում է Sport Buzzer պարբերականը։

Սարգսյանը երկրպագել է Ֆրանսիային. ՀՀ նախագահը բացատրել է, թե ինչու

Ռեբիչը 25 տարեկան է, ծնվել է Իմոտսկի փոքր քաղաքում։ Փառքը և հայտնիությունը չեն մոլորեցրել նրան, ֆուտբոլիստը չի մոռացել իր արմատները և մի անգամ մարել է համաքաղաքացիներից 500–ի բոլոր վարկերը։

Աշխարհի առաջնությունում Ռեբիչն անցկացրել է վեց հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ` Արգենտինայի հավաքականի դեմ խմբային փուլի խաղում։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը այս տարի պատմության ընթացքում երկրորդ անգամ դարձավ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն` 4։2 հաշվով պարտության մատնելով Խորվաթիայի թիմին։