Նախարարությունը փորձ կանցկացնի զորակոչիկների բուժհանձնաժողովի հետ. Թորոսյան

Կոռուպցիոն ռիսկեր կան, բայց բժիշկները պետք է իմանան, որ խախտումների համար նրանց պատիժ է սպասում. նախազգուշացնում է Հայաստանի առողջապահության նախարարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Հայաստանի առողջապահության նախարարությունը փորձ կանցկացնի զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի հետ։ Այս մասին Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Հայտնի է` որտեղ կծառայի պաշտպանության նախարարի որդին

Նա նշեց, որ զորակոչիկներին պիլոտային ռեժիմով կզննեն ոչ թե զինկոմիսարիատում, այլ քաղաքացիական պոլիկլինիկաներում։ Փորձն ընթանում է Նոր Նորքի զինվորական կոմիսարիատում։

«Դա դրել ենք որպես փորձ՝ հասկանալու համար, եթե լավ աշխատի, ապա տարածենք նաև մյուս զինկոմիսարիատների վրա», — ասաց Թորոսյանը։

Նախարարը նշեց, որ կոռուպցիոն ռիսկերը մնում են, բայց բժիշկները պետք է իմանան, որ նման խախտումների համար կպատժվեն։

Ավելի վաղ Հայաստանի ՊՆ Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանն ասել էր, որ բանակից վաղաժամ ազատվելու դեպքերի կեսից ավելին կապված է հիվանդությունների հետ, որոնք չի հաջողվել բացահայտել զորակոչի ժամանակ։