ՌԱԴԻՈ

Խալաթյան. «Երևանի ավագանու և խորհրդարանական ընտրությունները չեն կարող լինել նույն օրը»

Գործող ընտրական օրենսգրքի համաձայն, եթե խորհրդարանական և ավագանու ընտրությունները համընկնում են, վերջինը մեկ շաբաթով հետաձգվում է։
Sputnik
Արտաշես Խալաթյան

Երևանի ավագանու լիազորությունների դադարեցման գործընթացում հաջորդ քայլը Կառավարության տիրույթում է։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ասել է իրավաբան Արտաշես Խալաթյանը։

«Քանի որ ավագանին չընտրեց քաղաքապետ, դա հանգեցնում է ավտոմատ լուծարման, և երկշաբաթյա ժամկետում կառավարությունը պետք է որոշում ընդունի արտահերթ ընտրություններ նշանակելու մասին»,– ասել է նա։

Իսկ արտահերթ ընտրությունները նշանակվում են արտահերթ ընտրություն նշանակելու որոշումից 30- 40 օր հետո։

Ի դեպ, այսօր գործող օրենսդրությամբ ավագանու ընտրությունը չի կարող կայանալ խորհրդարանականի հետ նույն օրը։