«Սանիթեք» ընկերությունը խոստանում է աղբի հարցը շատ արագ լուծել

Ընկերությունը ներողություն է խնդրում բաժանորդներից ոչ պատշաճ իրականացված աղբահանության համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Վերջին օրերին տեխնիկական խափանումներ են գրանցվել աղբահանության աշխատանքների կազմակերպման գործընթացում, ինչի պատճառով Երևան քաղաքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվել։ Այս մասին տեղեկացնում են «Սանիթեք» ընկերությունից:

Օսիպյանն աղբ նետող վարորդին հորդորում է, որ նետած աղբը վերցնի գետնից. տեսանյութ

Ընկերությունը հայցում է քաղաքացիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

Այս պահին զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում հակաճգնաժամային պլանի մշակման, ինչպես նաև աղբահանության աշխատանքները բնականոն հունի բերելու ուղղությամբ։ Ընկերության աշխատակիցները փորձում են հնարավորինս արագ շտկել ստեղծված իրավիճակը։

Նշենք, որ առաջիկայում ընկերությունը կհրավիրի մամուլի ասուլիս ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանումներ ներկայացնելու և լրագրողների հարցերին պատասխանելու համար։