Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չհեռացավ

Հայկական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական է ներկայացրել, սակայն պարզվեց` այդպես չէ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. ՀԱյաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականի հարցը չի քննարկվում: Ինչպես հայտնում է armsport-ը, այս մասին հայտնել է հենց Հայրապետյանը։

«Փյունիկի» սեփականատերը պատմել է Նեմեց Ռուբոյի վերջնագրերի մասին

Հուլիսի 17-ին ֆուտբոլի ակադեմիայում տեղի է ունեցել ՀՖՖ գործադիր կոմիտեի հերթական նիստը, որից հետո Հայրապետյանը հայտնել է` իր հրաժարականի մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

Գործկոմի նիստում քննարկվել է «Շիրակ» ֆուտբոլի ակումբին առաջնություն վերադարձնելու հարցը: Հայրապետյանը նշել է, որ հանուն գյումրեցի երկրպագուների` գործկոմին հորդորել է ընդառաջել «Շիրակին» վերադառնալ Բարձրագույն խումբ:

Հիշեցնենք` ՀՖՖ-ն դադարեցրել էր «Շիրակ» ֆուտբոլային ակումբի անդամությունը ֆեդերացիային, իսկ վերջինս հրաժարվել էր մասնակցել Հայաստանի Բարձրագույն խմբի հաջորդ առաջնությանը։