Ռոբերտ Քոչարյանը թանկ համարվող փաստաբաններ է վարձում. «Ժամանակ»

«ժամանակ» օրաթերթը գրում է, որ փաստաբանները լուրջ վերլուծություններ են կատարում պաշտպանական տակտիկա մշակելու ուղղությամբ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Այս օրերին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտահոգված ու անտրամադիր, գրում է «Ժամանակ» օրաթերթը։

Ըստ թերթի` նրան հանգիստ չի տալիս այն փաստը, որ առաջիկայում ստիպված է լինելու պատասխան տալ Մարտի 1-ի դեպքերի համար։

«Մեր հավաստի աղբյուրի փոխանցմամբ` Քոչարյանը թանկ համարվող փաստաբաններ է վարձել, որոնք պետք է իրեն օգնեն ազատվել Մարտի 1-ի պատասխանատվությունից»,- նշված է հոդվածում։

Թերթի տեղեկություններով` փաստաբանները լուրջ վերլուծություններ են կատարում ստեղծված իրավիճակի համար պաշտպանական տակտիկա մշակելու ուղղությամբ ։ Պարբերականը հիշեցնում է, որ մի քանի օր առաջ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն` Մարտի 1-ի գործով հարցաքննվելու։ Ավելի ուշ պարզվել էր, որ նա Եվրոպայում է և մինչև հուլիսի 25-ը չի կարող ներկայանալ։