Թորոսյանը խոստանում է բարձրացնել պոլիկլինիկաներում աշխատողների աշխատավարձը

Գերատեսչությունը կշարունակի հետևել պետական բժշկական հաստատությունների կառավարմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Հայաստանի պոլիկլինիկաներում աշխատավարձը կբարձրացվի, ընդ որում` առանց բյուջեից որևէ կոպեկ վերցնելու։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Օգոստոսի 1-ից պոլիկլինիկաների աշխատողների աշխատավարձը կբարձրացնեն 15 տոկոսով։ Դրան կհաջողվի հասնել բյուջեի ծախսերի վերահսկողության շնորհիվ։ Այլ կերպ ասած` առողջապահության նախարարությունը դրա համար լրացուցիչ գումար չի խնդրի։

Հայաստանում զորակոչիկը չպետք է վճարի բուժօգնության համար. Թորոսյան

Հիշեցնենք, որ հունիսին նախարարությունը ճիշտ նույն ձևով բարձրացրել է Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնի աշխատակիցների աշխատավարձը 25-30 տոկոսով (մոտ 80 դոլարով)։

«Մենք կշարունակեք հետևել պետական բուժհաստատությունների կառավարմանը, այդ թվում` խոշորների։ Եթե հարկ կլինի, մենք կարող ենք փոխել նաև ղեկավարությանը», — ավելացրեց նախարարը։

Ավելի Թորոսյանը հայտարարել էր, որ աշխատավարձերը բարձրացնելու գործընթացը պետք է պարբերական բնույթ կրի։ Միաժամանակ նախարարն անհրաժեշտ է համարում առողջապահության առաջնային օղակի արմատական բարեփոխումը։

Առողջապահության նախարարության տվյալներով` վերջին երկու ամիսներին հաջողվել է տնտեսել 700 միլիոն դրամ, որը կտրամադրվի աշխատավարձերի բարձրացմանը։ Աշխատավարձերի բարձրացումը «կզգան» մոտ 10 հազար բուժաշխատող։