Գիտնականներն ու ՀՀ նախագահը. ժամանակակից ֆիզիկայի խնդիրները` քննարկման առարկա

Արմեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել միջազգային գիտական կենտրոնների հետ հայաստանցի գիտնականների համագործակցությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. ժամանակակից ֆիզիկայի հիմնախնդիրներն ու զարգացման հեռանկարներն է այսօր քննարկել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) աշխատակիցներ Ռուբեն Մկրտչյանի, Ռուբեն Մանվելյանի ու Ալբերտ Սիրունյանի հետ:

Հայ և վրացի գիտնականները բացառիկ սարք են ստեղծում Ռուսաստանում

Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, հանդիպմանն անդրադարձ է եղել նաև գիտական հաստատության կողմից իրականացվող ծրագրերին:

Բնական գիտությունների, այդ թվում՝ ֆիզիկայի զարգացման կարևորությունը մեր երկրի համար՝ նախագահ Սարգսյանն ընդգծել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի, ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան Ռոլանդ Ավագյանի եւ տեսական ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Աշոտ Հովսեփյանի հետ հանդիպմանը:

Նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել միջազգային գիտական կենտրոնների հետ հայաստանցի գիտնականների համագործակցությանը: