Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվում է իսպանական ակումբ

«Բանանց» ֆուտբոլային ակումբի սանը շուտով կխաղա իսպանական «Լեգանեսում»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի և «Երևանի» կիսապաշտպան Էրիկ Վարդանյանը պայմանագիր կկնքի իսպանական «Լեգանեսի» հետ: Այս մասին հայտնում է sport24-ը։

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը չհեռացավ

20 տարեկան ֆուտբոլիստը «Բանանց» ակումբի սաներից է: 11 տարեկանում Վարդանյանին հաջողվել է ընդունվել իսպանական «Բարսելոնայի» ֆուտբոլային դպրոց։

Մի քանի տարի շարունակ Վարդանյանը հանդես է եկել «Բարսելոնայի» պատանեկան թիմերում, իսկ նախորդ խաղաշրջանն անցկացրել է «Երևանի» կազմում: Հայ կիսապաշտպանով հետաքրքրված էին նաև ռուսական մի քանի ակումբներ:

Իսպանական «Լեգանեսը» հանդես է գալիս Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունում և վերջին խաղաշրջանն ավարտել է 17-րդ հորիզոնականում:

Էրիկ Վարդանյանն իր նորամուտը Հայաստանի ազգային հավաքականում կատարել է 2017-ի նոյեմբերի 9-ին՝ երկրորդ խաղակեսում հեռահար գեղեցիկ հարվածով գրավելով մրցակցի դարպասը և խփելով իր առաջին գոլը հավաքականի կազմում: