Արտասահմանցիները Հայաստանի մարզերում գումարներ են հափշտակել. լուսանկարներ

Հայաստանյան մարզերում շրջող արտասահմանցիները, մեր երկրի գեղեցկությունը տեսնելուց բացի, նաև այլ նպատակ են հետապնդել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Հայաստանի տարբեր մարզերում տարադրամ փոխանակող արտասահմանցիները դրամարկղերից գումարներ են հափշտակել։ ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ առաջին ահազանգը ստացել են Մասիս քաղաքից։ Արտասահմանցի տղամարդիկ մտել են բանկերից մեկը, տարադրամ փոխանակել ու հափշտակել 1300 եվրո։

Դրանից հետո նույնաբովանդակ ահազանգ են ստացել Սևանից։ Գազալցակայանում տարադրամ փոխանակելու պատրվակով արտասահմանցիները շեղել են աշխատակցի ուշադրությունը և դրամարկղից գումար հափշտակել։

Ահազանգերից ժամեր անց ոստիկանները նրանցից 2-ին հայտնաբերել են մայրաքաղաքում։

Подозреваемый в ограблении иностранец

Ոստիկանությունը չի հայտնում արտասահմանցիների ազգությունն ու քաղաքացիությունը։

Подозреваемый в ограблении иностранец

Փոխարենը նշում է, որ միջոցներ են ձեռնարկվում երրորդին հայտնաբերելու համար։