Սարգսյանը երկրպագել է Ֆրանսիային. ՀՀ նախագահը բացատրել է, թե ինչու

Հայաստանի նախագահը չէր կարող չերկրպագել Ֆրանսիայի հավաքականին Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում։ Դրա համար նա մի շարք պատճառներ ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Ֆրանսիայի հավաքականը վաղուց է դուր գալիս Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, ինչը պատճառներից մեկն է եղել, որ նա աշխարհի առաջնության եզրափակիչում երկրպագեր հենց Ֆրանսիայի հավաքականին։ Այս մասին Սարգսյանը խոսել է Sputnik Արմենիային տված բացառիկ հարցազրույցում։

Իրականում հուզիչ էր. ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն պահերը. տեսանյութ

«Երկրորդ` Ֆրանսիայի նախորդ թիմում, որը դարձել է աշխարհի չեմպիոն 20 տարի առաջ, խաղացել են երկու հայեր` Ջորկաեֆը և Պողոսյանը», — ասաց նախագահը։

Ազդել է նաև այն, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները շատ մտերիմ են և բարեկամական. Ֆրանսիան երկիր է, որն անցած դարի սկզբին ապաստան է տվել մեծաթիվ հայերի, երկիր, որը ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը։

Բացի այդ, ավանդության համաձայն, Երուսաղեմի վերջին քրիստոնյա արքան կիսով չափ ֆրանսիացի է եղել, կիսով չափ` հայ, և Կիլիկիայի հայկական թագավորությունում վերջին արքան նույնպես կիսով չափ հայ է եղել, կիսով չափ` ֆրանսիացի։

Վերջապես, հիմա Հայաստանը Ֆրանկոֆոնիայի անդամ է, և այս տարի Երևանը կընդունի ֆրանսալեզու երկրների միջազգային կազմակերպության գագաթնաժողովը։

«Անձամբ ինձ համար դժվար կլիներ եզրափակիչ խաղում` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից առաջ, չսատարել Ֆրանսիային», — ասաց Սարգսյանը։

Ֆուտբոլային մեկամսյա կրքերի և հույզերի ամփոփում. պարգևատրումը՝ լուսանկարներով

Նախագահը նշեց, որ Ռուսաստանում աշխարհի առաջնությունը ֆենոմենալ է անցել։ Ռուսաստանը միշտ հոկեյի մեծ երկիր է եղել, բայց հիմա այն դարձել է նաև ֆուտբոլի մեծ երկիր։

«Ասում եմ դա որպես մարդ, որին հոգեհարազատ է Ռուսաստանը, որը տեսել է վերջին երեք մունդիալները Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Գերմանիայում։ Այնպիսի մթնոլորտ, ինչպիսին Ռուսաստանում էր, ես չեմ տեսել նույնիսկ Բրազիլիայում, որը հայտնի է իր կառնավալներով», — նշեց Սարգսյանը։

Նա համոզված է, որ այս առաջնությունն օգնել է աշխարհին տեսնել Ռուսաստանի իրական դեմքը, քանի որ 21-րդ դարում վիրտուալ իրականությունը հաճախ մթագնում է իրերի իրական պատկերը։

Ֆուտբոլը Հայաստանի նախագահի կյանքի ահռելի մասն է։ Նրա երիտասարդությունն անցել է Երևանում, և երբ 1973թ-ին Երևանի «Արարատ» թիմը դարձել է ԽՍՀՄ-ի չեմպիոն, հետո էլ շահել ԽՍՀՄ գավաթը (1973-ին և 1975-ին` խմբ.), և նա հիշում է այն ուրախությունն ու տոնական տրամադրությունը, որ տիրել է երկրում։

Սարգսյանը նշեց, որ վերջին տարիներին իրենց ընտանիքում երկրպագում են Լոնդոնի «Արսենալ» ակումբին, և հիմա հատկապես երջանիկ են, որովհետև այնտեղ խաղում է լավագույն հայ խաղացողը` Հենրիխ Մխիթարյանը։