Արցախցի տղան աշխարհի չեմպիոն է ճանաչվել Բրազիլիայում. լուսանկարներ

Արցախի տղաներից մեկը հայրենիք կվերադառնա ոսկե մեդալով, մյուսը` բրոնզե։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի — Sputnik. Բրազիլիայում անցկացված պատանիների և երիտասարդների ուշուի աշխարհի առաջնության 48կգ քաշային կարգում հաղթող է ճանաչվել արցախցի մարզիկ Արսեն Բաղրյանը։ Այս մասին նշված է Արցախի սպորտի վարչության ֆեյսբուքյան էջում։

«Մարզիչ Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ արցախցի մարզիկներից Արսեն Բաղրյանը 48կգ քաշային կարգում դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ Վարդան Աբրահամյանը 65կգ քաշային կարգում` բրոնզե մեդալակիր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հուլիսի 9-16-ն անցկացված առաջնությանը մասնակցել են 45 պետության 400 մարզիկ: