ՌԱԴԻՈ

Բիչախչյան. «Նույնականացման քարտերի տրամադրումն այժմ նորմալ ընթանում է»

Անձնագրային և վիզաների վարչության պետը պարզաբանում է անչափահասների անձնագրավորման կարգի մանրամասները։
Sputnik
Մնացական Բիչախչյան

Մինչև 16 տարեկան անձանց անձնագրավորման հարցը պարզաբանելու համար  շատ կարևոր է պարզել նրանց քաղաքացիությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը։

Բիչախչյան. «Քաղաքացիների բողոքի հիման վրա փոխվեց վարչության ընդմիջման ժամը»

«Եթե երեխայի ծնվելու պահին նրա երկու ծնողները ՀՀ քաղաքացի են` իրավիճակը պարզ է. ծնվելու պահից երեխան համարվում է ՀՀ քաղաքացի։ Հենց այդ պահից իրավունք է ձեռք բերվում ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու»,–ասաց Բիչախչյանը` հավելելով, որ բնականաբար երեխայի անձնագիր ստանալու իրավունքն իրացվում է ծնողների կողմից։

Պաշտոնյան նաև մանրամասնեց է, թե այս գործընթացում ինչ բարդություններ կարող են առաջ գալ, եթե ծնողներից մեկը չի հանդիսանում ՀՀ քաղաքացի կամ եթե ծնողների մեջ անհամաձայնություն կա։