Երվանդ Բոզոյան
© Sputnik
Կրոնական ընդդիմության խնդիրը Ադրբեջանում բավականին սուր է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Նրա պնդմամբ` երբ պաշտոնական Բաքուն մեղադրանքների սլաքն ուղղում է դեպի Իրանին, ապա միջազգային հանրության կողմից լեգիտիմություն է ստանում ճնշելու ցանկացած կրոնական կամ այլ խռովություն։
Ըստ Բոզոյանի` Ադրբեջանի կողմից այդ մեղադրանքները Իրանին կոնյուկտուրային բնույթ ունեն, որպեսզի կարողանան լեգիտիմացնել իրենց գործողությունները։