Իրականում հուզիչ էր. ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն պահերը. տեսանյութ

Ռուսաստանում անցկացված առաջնությունն իսկական տոն դարձավ ֆուտբոլասերների համար։
Sputnik

Աշխարհի առաջնության խաղերն անցկացվեցին Ռուսաստանում հունիսի 14-ից հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում։

Ֆուտբոլիստներն իրենց հմտությունները ցուցադրեցին Ռուսաստանի 11 քաղաքում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում:

Աշխարհի չեմպիոն դարձավ Ֆրանսիայի հավաքականը։