Դուխով` ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի

Նիկոլ Փաշինյանը վստահեցրել է Հայաստանն ու սփյուռքը պատրաստ են աջակցել Արցախի պաշտպանությանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. Մենք պետք է ցանկացած պահի զգոն լինենք ու պատրաստ` Ադրբեջանի կողմից պրովոկացիային անհրաժեշտ հակազդեցություն ցույց տալու համար։

«Հիփոթեք, բայց ոչ ճգնաժամի միջոցով». Փաշինյանը պատասխանել է քաղաքացիների դժգոհությանը

Այս մասին, պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի`սահմանում նկատվող լարվածության մասին հարցին, ասաց ՀՀ վարչապետը:

«Սահմանում ադրբեջանական զինուժի կուտակումներն այնքան սովորական են դարձել, որ հայկական զինուժը դրանք չի նկատում»,- ասաց Փաշինյանը` միաժամանակ հավելելով, որ  Հայաստանն ու Արցախը պետք է ցանկացած պահի պատրաստ լինեն պաշտպանվելու և հակահարված տալու:

«Հայ ժողովուրդն Արցախում և Սփյուռքում համախմբված է ավելի, քան երբևէ, և սա երաշխիքն է անվտանգության: Ադրբեջանի ոտնձգության դեպքում մենք բոլոր ռեսուրսները կներդնենք ՀՀ և Արցախի պաշտպանության համար»,- ասաց վարչապետը:

Անդրադառնալով վերջն օրերին Ադրբեջանից տարբեր մակարդակներով հնչող ռազմատենչ հռետորաբանությանը`ՆիկոլՓաշինյանն ասաց, որ Ադրբեջանն ագրեսիվ է բառապաշարի և ժեստիկուլյացիայի մակարդակում: Բայց այդ իրավիճակը պետք չէ ո՛չ գերագնահատել, ո՛չ էլ` թերագնահատել:

Ջրամատակարարում, աղբահանություն, հասարակական տրանսպորտ. Փաշինյանի մոտեցումը` խնդիրներին

«Ցանկացած հայ, աշխարհի տարբեր կողմերում, պատրաստ է Հայրենիքի պաշտպանությանը: Եվ մենք պետք է ցույց տանք, որ ոչինչ չենք խնայի Հայրենիքի պաշտապնության համար»,- ասաց Փաշինյանը:

Պատասխանելով այլ հարցերի նա նաև նշեց,  ՀՀ ՊՆ-ն պատրաստակամ է դիտարկել հայրենիքի պաշտպանությանն աջակցելու ցանկացած դիմում:

Ավարտելով խոսքը` ՀՀ վարչապետը վերահսատատեց. Հայաստանն ու սփյուռքը պատրաստակամ են նյութապես ու ֆիզիկապես աջակցել Արցախի պաշտպանությանը: