Քիմ Քարդաշյանը մարմինը մի կերպ ծածկող զգեստ է հագել իր օծանելիքի շնորհանդեսին. լուսանկար

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը երկու զգեստ է ցուցադրել, որոնք ընդգծել են նրա բարեմասնությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցուցադրել է մերկությունը մի կերպ թաքցնող սպիտակ զգեստն ու սև կոմբինեզոնը։ Նա լուսանկար է հրապարակել Instagram սոցիալական կայքում։

Հայտնի մոդելը սպիտակ նեղ զգեստով է գնացել Beautycon (գեղեցկության նորաձևության փառատոն Լոս Անջելեսում)։

«Այսօր ուղևորվում եմ Westfield Century City առևտրի կենտրոնի Beautycon։ Ո՞վ է արդեն պատվիրել իմ Քիմոջի օծանելիքը», — լուսանկարին կից գրել է Քիմը։

Հրապարակումը գրեթե մեկուկես միլիոն «հավանության» է արժանացել, բազում մեկնաբանություններում էլ փառաբանել են Քարդաշյանի գեղեցկությունը։

Քարդաշյանը նաև մի քանի լուսանկար է հրապարակել բաց կոմբինեզոնով։ Ենթադրվում է, որ նա իր դստեր` Նորթի հետ ցուցադրում է իր «Քիմոջի» օծանելիքը։