Ինդոնեզիայում կոկորդիլոսը կերել է տեղի բնակչին, մարդիկ կատաղել ու սպանդ են կազմակերպել

Ինդոնեզիայում տեղի ունեցած ողբերգական դեպքն ավարտվել է հարյուրավոր կոկորդիլոսների ոչնչացմամբ. վրեժ լուծելով ընկերոջ մահվան համար` տեղի բնակիչները մոտ 300 կոկորդիլոս են սպանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Ինդոնեզիայի Սորոնգ գյուղում կոկորդիլոսների սպանդ են իրականացրել այն բանից հետո, երբ կոկորդիլոսներից մեկը կերել է տեղի բնակիչներից մեկին։ Միջադեպի մասին հայտնել է Jakarta Post-ը։

Տաջիկստանում երեխայի մարմնում 10 ասեղ են հայտնաբերել

Հոշոտված տղամարդու թաղումից հետո տեղի բնակիչները գնացել են կոկորդիլոսների ֆերմա և մորթել կենդանիներին: Կոկորդիլոսների ֆերման պատկանել է տեղացի գործարարներից մեկին։

Կատաղած սորոնգցիները 292 կոկորդիլոս են մորթել։

Կենդանիների պաշտպանները դատապարտել են նրանց արարքը` նշելով, որ կոկորդիլոսները նույնպես աստծու ստեղծած արարածներ են, որոնց պետք է պաշտպանել։