Դավիթ Տոնոյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն. լուսանկարներ

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել ապաքինվող երիտասարդներին՝ անմնացորդ ծառայության ու նվիրումի համար և արագ ապաքինում մաղթել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարն այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն։ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի ուղեկցությամբ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է վերականգնողական կենտրոնում, ծանոթացել կատարված մեծածավալ աշխատանքներին և կենտրոնի հնարավորություններին։

Արմեն Մուրադյանը և կենտրոնի տնօրենը նախարարին են ներկայացրել հաստատության ընթացիկ գործունեությունն ու հետագա ծրագրերը և տեղեկացրել, որ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծում են նաև նրանց կրթության և աշխատանքի հարցերը:

1 / 4
Դավիթ Տոնոյանը` Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
2 / 4
Դավիթ Տոնոյանը` Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
3 / 4
Դավիթ Տոնոյանը` Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում
4 / 4
Դավիթ Տոնոյանը` Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում

ԵՊԲՀ ռեկտորը տեղեկացրել է նաև, որ Բժշկական համալսարանի բոլոր ամբիոններն օգնում և աջակցում են վերականգնողական կենտրոնում բուժվող յուրաքանչյուր զինվորի:

Հանդիպմանը նախարարը զրուցել է ապաքինվողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, խնդիրներով: Ընթացքում երիտասարդները բազմաթիվ հարցեր են ուղղել նախարարին, ինչպես նաև քննարկել են հետագա համագործակցության հարցեր, ինչի արդյունքում հստակ ճանապարհային քարտեզ են գծել՝ նպատականերին հասնելու համար:

Հանդիպման վերջում նախարարը վերականգնողական կենտրոնում բուժվող տղաներին մաղթել է արագ ապաքինում՝ նշելով, որ այս հաստատությունը չափազանց կարևոր է ոչ միայն մատուցվող ծառայություններով ու ժամանակակից սարքերով, այլև ջերմ միջավայրով, որտեղ բոլորը ծառայում են մեկ ընդհանուր նպատակի։