ՌԱԴԻՈ

Մարտիրոսյան. «Մշակույթը կօգնի երեխաներին կտրել ինտերնետից ու տանել թանգարան, գրադարան»

Հրատարակիչը համակարգչային խաղերը երեխաների զարգացմանը ծառայեցնելու մեթոդներ է առաջարկում։
Sputnik
Արմեն Մարտիրոսյան. համակարգչային, ինտերնետ խաղերի միջոցով կարող ենք երեխաներին ինտերնետից «տուն բերել»

Մենք պիտի փող դնենք ոչ թե նոր առաջարկներ ստեղծելու վրա, այլ պահանջարկ ստեղծելու և մեծացնելու վրա». Sputnik Արմենիայի հետ զրույցում այս համոզմունքը հայտնեց հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանը։

«Կարծում եմ` պետք է ստեղծվեն պայմաններ, որ գիրքը գիտելիքը, թատրոնը, բարձրարժեք երաժշտությունը, բարձրարժեք արվեստը ավելի շատ մարդկանց համար ընկալելի լինի, որպեսզի ստեղծագործողները սկսեն ապրել մարդավայել կյանքով»,–ասաց Արմեն Մարտիրոսյանը։

Ըստ նրա` այդ դեպքում ոչ մի հրատարակիչ չի բողոքի, որ չունի ընթերցող, ոչ մի ստեղծագործող չի բողոքի, որ չունի լսարան։