Վանաձորում ավտոբուսն ընկել է փոսը

Փրկարարները ջրափոսից դուրս են բերել «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Այսօր գիշերը, 01:42-ին, «911» ծառայությունն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տավրոսի փողոցի թիվ 20 հասցեի մոտակայքում «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը ընկել է ջրափոսը և չի կարողանում շարունակել ընթացքը։

ԱԻՆ լրատվական ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր մեկնած փրկարարները ջրափոսից դուրս են բերել ավտոբուսը: