Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին

Հայաստանի պատվիրակությունը` առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, այսօր մեկնել է Նյու-Յորք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Այսօր Նյու-Յորք մեկնած ՀՀ ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։

Հայաստանը փորձում է քայլեր ձեռնարկել Ադրբեջան այցելած Մոսեսովին աջակցելու համար

Հայաստանի պատվիրակությունը Նյու-Յորք է մեկնել ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ:

«Պատվիրակության կազմում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Վաղը ներկայացվելու է Հայաստանի կամավոր ազգային զեկույցը»,- ասաց Բալայանը:

Ըստ Տիգրան Բալայանի՝ ՀՀ արտգործնախարարը ներկայացնելու է կայուն զարգացման նպատակների ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկված քայլերը և Հայաստանի փորձը։