ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Instagram-ում շնորհավորել է Ֆրանսիայի հավաքականին աշխարհի չեմպիոն դառնալու կապակցությամբ և արխիվային լուսանկար է հրապարակել։
«Վերադառնանք 98 թվական։ Առաջ, Ֆրանսիա։ Շնորհավորանքս Աշխարհի չեմպիոնին»,- լուսանկարին կից գրել է նա։
Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլում Ֆրանսիան 4։2 հաշվով հաղթեց Խորվաթիային։
Հենրիխ Մխիթարյանը ծնվել է ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Յոթ տարեկանում նա ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։