Հայերենն ուսումնասիրության համար ամենահետաքրքիր լեզուն է. The Daily Caller

The Daily Caller պարբերականը ներկայացրել է հինգ լեզու, որոնք իրենց բացառիկ հատկությունների շնորհիվ հետաքրքիր են ուսումնասիրության համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Հայոց լեզուն` Հայաստանի Հանրապետության պաշտոնական լեզուն, եզակի հատկություններ ունի, այն շատերին կարող է դժվար թվալ։ Այս մասին գրում է ամերիկյան The Daily Caller պարբերականը։

Հայերը Լիբանանում հրաշքներ են գործել. արաբ լրագրող

The Daily Caller պարբերականը ներկայացրել է հինգ լեզու, որոնք իրենց բացառիկ հատկությունների շնորհիվ հետաքրքիր են ուսումնասիրության համար։ Այդ լեզուների շարքում պարբերականն առաջինը հիշատակել է հայերենը։

«Հայոց այբուբենը ստեղծվել է մեր թվարկության 405 թվականին` Սուրբ գիրքն ու նոր Կտակարանը թարգմանելու համար», – նշում է հոդվածի հեղինակը` հղում անելով Brittannica.com–ին։

Հայոց այբուբենը կազմված է 39 տառից։ Աշխարհագրական դիրքով պայմանավորված` ժամանակակից հայերենի վրա հունարենի, թուրքերենի ու պարսկերենի ազդեցությունը կա։

The Daily Caller–ի ցանկում են հայտնվել նաև լեհերենը, ռուսերենը, հունգարերենը և ռումիներենը։

The Daily Caller–ը ԱՄՆ–ի խոշորագույն ու արագ զարգացող պարբերականներից մեկն է։