Հայաստանը փորձում է քայլեր ձեռնարկել Ադրբեջան այցելած Մոսեսովին աջակցելու համար

ՀՀ ԱԳՆ–ն կապի մեջ է բլոգեր Վլադ Մագայի (Վկլադիմիր Մոսեսով) հետ, որը Ադրբեջան այցելելուց հետո սկսել է սպառնալիքներ ստանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հայաստանը դիտարկում է բելառուս բլոգեր Վլադիմիր Մոսեսովին օգնություն ցուցաբերելու հնարավորությունը։ Ադրբեջան այցելելուց հետո նա սպառնալիքներ է ստացել։ Այս մասին այսօր ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Կարապետյանն Ադրբեջան չի մեկնի ազգության պատճառով

«Մենք նրա հետ կապի մեջ ենք։ Հաշվի առնելով նրա ստացած սպառնալիքները` հիմա քայլեր ենք ձեռնարկվում վտանգի մակարդակը գնահատելու համար։ Նաև որևէ կերպ աջակցելու հնարավորությունն ենք դիտարկում։ Հաշվի առնելով, որ նա Բելառուսի քաղաքացի է`պաշտոնական Մինսկն էլ պետք է քայլեր ձեռնարկի իր քաղաքացուն պաշտպանելու համար», – ասաց Բալայանը։

Բելառուս բլոգեր Վլադ Մեգան (Վլադիսլավ Մոսեսովը) հուլիսի 14–ի տեսաուղերձով հայտնել էր, որ Ադրբեջանը հետախուզում է հայտարարել իր նկատմամբ, ու նա վախենում է իր կյանքի համար։

Հիշեցնենք, որ բլոգերն այցելել էր Ադրբեջան, ճանապարհորդությունից հետո նա տեսանյութ էր հրապարակել, որը խիստ քննադատության էր արժանացել Ադրբեջանում։